ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…վիսկի Բալվենի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ի՞նչն է միավորում այնպիսի հայտնի թորման գործարաններին, ինչպիսիք են Glenfiddich-ը, Tullamore Dew-ը, Grant’s-ը և այլն: Վիսկիի գիտակները, անշուշտ, գիտեն ճիշտ պատասխանը. նրանց ընդհանուրն այն է, որ այդ ապրանքանիշերը ստեղծվել կամ գնվել են վիսկիի պատմության ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Ուիլյամ Գրանտի կողմից: Բալվենին ևս այն թորման գործարաններից է, որի ստեղծման գործում մեծ ներդրում է ունեցել պարոն Գրանտը: Ի սկզբանե ենթադրվում էր, որ նոր վիսկին կկոչվի Գլեն Գորդոն, սակայն շուտով անունը փոխվել է։ Վիսկին սկսել է կրել այն ամրոցի անվանումը, որը գտնվում է ձեռնարկության մոտ։ Balvenie ամրոցը գտնվում է Սպեյսայդում, տարածաշրջանում, որը հայտնի է իր յուրահատուկ վիսկիով: Սպեյ գետի երկայնքով կան բազմաթիվ հայտնի և հին թորման գործարաններ, և 1892 թվականին այդտեղ էլ Գրանտը որոշել է հիմնել իր նոր ձեռնարկությունը:

Այն ժամանակ, երբ Գրանտը որոշել էր Բալվենի ամրոցի մոտ թորման արտադրություն հիմնել, այն արդեն ամբողջովին անմխիթար վիճակում էր։ Հենց այդ պատճառով էլ նրա կողքին կառուցել է Balvenie New House նոր ամրոցը: Բացի հնագույն ամրոցից Ուիլյամ Գրանտը իրավունք է ստացել օգտագործելու այն ամբողջ ջուրը, որը չի գնում գյուղատնտեսության կարիքների համար:

Վիսկիի առաջին լիտրերը արտադրվել և վաճառքի են հանվել դեռ  1893 թվականին, սակայն ընկերությունը ինքնածախսածածկվել է միայն 15 տարի անց։ Պատճառը բավականին պարզ է. ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ, Բալվենի և շատ այլ շոտլանդական վիսկի արտադրողներ հավատարիմ են մնացել ժամանակակից տեխնոլոգիաների և հին ավանդույթների համադրման սկզբունքին: Օրինակ է գործարանի վերակառուցումը 1920-ականներին։ Նոր սարքավորումներ ստեղծող արհեստավորները հերթով պատճենել են հին թորման սարքերը։ Ավելին, նոր շենքի կառուցման ժամանակ օգտագործվել են հին քարե բլոկները։ Հիմա էլ այնտեղ օգտագործվում են այն պղնձե թորման կաթսաները, որոնք ավելի քան 50 տարեկան են: Այդ բծախնդիր վերաբերմունքին գումարեք տեխնոլոգիական գործընթացին և բարձրակարգ տեղական հումքին ներկայացվող պահանջները, և դուք կստանաք զարմանալի վիսկի: Նշենք, որ գարու մի մասը արտադրվում է հարևան Բալվենի Միլս ֆերմայում, իսկ ջուրը վերցվում է Կոնվալ Հիլզի աղբյուրներից։

Բալվենի վիսկիի մեկ այլ հատկանշական առանձնահատկությունն էլ այն է, որ թորման գործարանը դեռևս պատկանում է W. Grant & Sons ընկերությանը, որը, ինչպես կարելի է կռահել անունից, նույնպես ստեղծվել է Ուիլյամ Գրանտի կողմից: Այսօր այդ ընկերությունն աշխարհում երրորդն է շոտլանդական վիսկիի արտադրությամբ։ Իհարկե, նա ի վիճակի չէ մրցել այնպիսի հրեշների հետ, ինչպիսիք են Դիաջեոն և Պեռնո Ռիկարը, և դա անհրաժեշտ էլ չէ։ W. Grant & Sons ընկերությունը այլ նպատակ ունի. նրանք պահպանում են հին ավանդույթներն ու գաղտնիքները և չեն ձգտում զանգվածային սպառման արտադրանք ստանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular