ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«5165 շարժման» անդամները փակել են Ֆրանսիայի հրապարակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«5165 շարժման» անդամները 30 րոպեով փակել են Ֆրանսիայի հրապարակը։

Կազմակերպիչները նշել են, որ ակցիայի նպատակն է կոչ անել մարդկանց ոտքի կանգնել, թույլ չտալ Արցախի հանձնումն Ադրբեջանին։

«Մեր տղաները հավերժ ուշացան, կես ժամ էլ դուք ուշացեք։ 30 րոպե պետք է համբերեք, որ ամբողջ Երևանի ու Հայաստանի ուշադրությունը գա Ազատության հրապարակ, որպեսզի բոլորը ոտքի կանգնեն ու թույլ չտան Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Բոլորը ոտքի կանգնեն, պահանջեն Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որովհետև նա է երաշխավորում Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Ոտքի ելեք և պայքարեք Արցախի համար՝ ձեր ֆիզիկական ներկայությունն ապահովելով Ազատության հրապարակում»,- հայտարարել են շարժման անդամները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular