ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում ռազմական գործողությունները մոտ ապագայում չեն դադարի․ Պենտագոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը չի ակնկալում, որ Ուկրաինայում մարտերը կավարտվեն առաջիկա օրերին կամ շաբաթներին, ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

«Մենք չենք ակնկալում, որ դա կավարտվի առաջիկա օրերին կամ նույնիսկ շաբաթներին: Մենք կարծում ենք, որ ռազմական գործողությունները կարող են ավելի երկար տևել», - ասել է Քիրբին։

Պենտագոնի խոսնակը հավելել է, որ Ուկրաինայում բռնություններին կարող են վերջ դնել այսօր, եթե Ռուսաստանի ղեկավարությունը «բարեխիղճ բանակցությունների գնա Վլադիմիր Զելենսկու հետ»։

«Ակնհայտ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անելու մտադրություն չունի: Ես դա հասկանում եմ: Այնուամենայնիվ, դա չի փոխում այն փաստը, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի»,- հավելել է Քիրբին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular