ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պետք է դադարեցնի Ուկրաինայի օրինակով սիրախաղն Արևմուտքի հետ. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է դադարի սիրախաղ անել Արևմուտքի հետ, քանի որ նման քաղաքականությունը միայն  վնաս է բերում երկրին: Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, «Ժողովրդի ձայնը» (Հայաստան) փորձագիտական ​​ակումբի անդամ Արման Ղուկասյանը։

«Այս այցը Մոսկվա վաղուց էր նախապատրաստված և չափազանց կարևոր դարձավ։ Բանակցություններից հետո առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որը շատ ժամանակին է ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին։ Ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր տարբեր ոլորտներում, ինչը շատ դրական քայլ է Հայաստանի համար նման դժվարին ժամանակաշրջանում։ Մինչև Մոսկվա մեկնելը Նիկոլ Փաշինյանը մի շարք հակառուսական հայտարարություններ էր արել, սակայն, կարծում եմ, դա արվել էր արևմտյան գործընկերներին հավատարմություն ցույց տալու համար, որոնց այս պահին հաստատ դուր չի գա Փաշինյանի ռուսական այցի արդյունքները։ Հայաստանի իշխանությունները պետք է դադարեն նստել երկու աթոռների վրա և սիրախաղ անել Արևմուտքի հետ ի վնաս Մոսկվայի հետ հարաբերությունների։ Դա մեզ ոչ մի դրական բան չի կարող տալ։ Ուկրաինան վառ օրինակ է, և մենք պետք է դասեր քաղենք նրա սխալներից, որպեսզի չհայտնվենք անելանելի վիճակում։

Ակնհայտորեն, հանդիպման ընթացքում արծարծվել են երկկողմ օրակարգին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող բոլոր կարևոր հարցերը։ Փաշինյանի Ռուսաստանի Դաշնություն այցի արդյունքները հստակ ցույց են տալիս, որ չնայած աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բոլոր տարածաշրջանային սադրանքներին, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, Մոսկվան հաստատակամորեն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում և թույլ չի տա, որ որևէ մեկը փորձի խարխլել իր դիրքերն այդտեղ։ Մնում է, որ դա հասկանան Հայաստանի իշխանությունները՝ դադարելով պատրանքներ ունենալ Արևմուտքի և նրանց տված խոստումների հետ կապված»,- ասել է Արման Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ին այցելել է Մոսկվա, որի ընթացքում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular