ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ սկսել են ուղարկել հենց այն զենքը, որը խնդրել ենք. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ օտարերկրյա գործընկերները սկսել են երկիր ուղարկել «հենց այն զենքերը, որոնք իրենք խնդրել են»։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է նրա թելեգրամյան ալիքում։

«Ես շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, որոնք վերջապես լսեցին մեզ: Որոնք մեզ տալիս են հենց այն, ինչ մենք խնդրել ենք»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Միաժամանակ Զելենսկին չի հստակեցրել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը։

Կանադայի պաշտպանության նախարարությունը մեկ օր առաջ Ուկրաինային է հանձնել ծանր հրետանի և հաուբիցներ, ինչի մասին ավելի վաղ խնդրել է Կիևը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր «Կեսար» ինքնագնաց կայանքներ ուղարկել Ուկրաինա։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի քանի օրվա ընթացքում կուղարկվեն ծանր հրետանի ու զինամթերք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular