Ռուսաստանի կառավարությունը նավթագործներին պարտավորեցրել է ավելի շատ վառելիք վաճառել բորսայում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է կառավարության հրամանագիրը, որը պարտավորեցնում է նավթային ընկերություններին ավելի շատ վառելիք վաճառել բորսայական աճուրդներում, գրում է «Коммерсантъ»-ը։
Փոփոխությունները վերաբերում են ավտոմոբիլային բենզինին եւ դիզելային վառելիքին։ Բենզինի վաճառքի նվազագույն տեսակարար կշիռը 11 տոկոսից հասցվել է ընդհանուր արտադրության 12 տոկոսի, դիզելային վառելիքի տեսակարար կշիռը՝ 7,5 տոկոսից ՝ 8,5 տոկոսի։
Արտահանման հետ կապված դժվարությունները ռուսական ընկերություններին ստիպում են մեծացնել վաճառքը ներքին շուկայում։ Այդ կապակցությամբ ապրիլի կեսերին բենզինի բորսայական գինը նվազել է՝ հասնելով երկու տարվա նվազագույնին, չնայած պահանջարկի սեզոնային աճին, AI-92-ը եւ AI-95-ը նվազել են մեկ տոննայի դիմաց մինչեւ 40,6 հազար եւ 43,9 հազար ռուբլի, համապատասխանաբար։