ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավթային էմբարգո․ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է մշակում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը մշակում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը կազդի ռուսական նավթի ներկրման վրա։ Այս մասին Times թերթի հետ զրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։

«Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, քննարկվող հարցերի շարքում նավթային էմբարգոյի ձևերից մեկն է։ Երբ մենք պատժամիջոցներ ենք սահմանում, պետք է այնպես անենք, որ դրանք մեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով վնասն ինքներս մեզ համար», - ասել է Դոմբրովսկիսը։

Նրա խոսքով՝ ռուսական նավթին վերաբերող պատժամիջոցների մանրամասները դեռ համաձայնեցված չեն։ Նա ընդգծել է, որ դրանք կարող են ներառել ռուսական նավթից աստիճանաբար հրաժարվելը կամ բարձր մաքսատուրքերի սահմանումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular