ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Հայաստանի համար նույնն է, ինչ Գորբաչովը Ռուսաստանի համար. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանին հասցրել է միայն զգալի տարածքային կորուստների: Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Ասլան Ռուբաևը։

«Փաշինյանը կառավարում է ժողովրդին, որին ընդհանրապես չի ճանաչում: Հայերին պետք չեն եվրոպական կամ այլ արժեքներ. նրանց պետք են հայկական արժեքներ։ Փաշինյանին պետք չէ հայ ժողովրդի փոխարեն որոշել, թե ինչ և ինչպես անել: Ժամանակին նա արդեն որոշել է ժողովրդի փոխարեն, և արդյունքում Հայաստանի պատմական նշանակալից տարածքներ կորցվել են։ Եթե ​​Փաշինյանը երկար շարունակի նման դավաճանական գիծ վարել, ​​ապա, բնականաբար, հայությունը նրան չի ների։ Հայերը չեն ցանկանում կորցնել իրենց հողերը, իրենց երիտասարդ տղաներին, ովքեր մահանում են առանց պատճառի: Փաշինյանը Հայաստանի համար նույնն է, ինչ Գորբաչովը Ռուսաստանի համար. բացարձակապես միանշանակ գործիչներ մինուս նշանով։ Նրանից ոչ մի լավ բան սպասել չի կարելի»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Երևանի կենտրոնում տեղի են ունենում ընդդիմադիր գործողություններ ընդդեմ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular