ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին՝ պահանջելով դադարեցնել զինել Ուկրաինային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվան նոտա է հղել Վաշինգտոնին՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումը Կիև, «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«800 միլիոն դոլար, այս... չափով զենք կմատակարարվի Կիևին Վաշինգտոնից, սա հսկայական թիվ է, դա չի նպաստում դիվանագիտական լուծում գտնելուն, իրավիճակի հանգուցալուծմանը։ Մենք նոտա փոխանցե՞լ ենք՝ այո, մենք ընդգծել ենք իրավիճակի անընդունելիությունը, երբ ԱՄՆ-ն զենք է մատակարարում Ուկրաինային, մենք պահանջել ենք դադարեցնել այդ գործելակերպը»,- ասել է դիվանագետը։

Անտոնովը նշել է, որ ԱՄՆ-ն «փորձում է էլ ավելի բարձրացնել խաղադրույքները և սրել իրավիճակը»։

«Խնդիրն, ինչպես ամերիկացի սենատորներն են բացահայտ ասում, կանխել այն, որ Ռուսաստանը ամուր կանգնած լինի ոտքերի վրա, որ ռուսական շահերը հարգվեն աշխարհում, որ ռուսական ձայնը լսելի լինի»,- ասել է դիվանագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular