ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեքս-սկանդալ՝ Մոսկվայի դպրոցներից մեկում․ Քննչական կոմիտեն ստուգումներ է սկսել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Քննչական կոմիտեն նախաքննչական ստուգումներ է սկսել ԶԼՄ-ների կողմից հրապարակված տեղեկատվության հիման վրա, որի համաձայն Մոսկվայի դպրոցներից մեկի աշակերտները սեռական ոտնձգության են ենթարկվում։

«Առցանց պարբերականներից մեկի հաղորդագրության համաձայն՝ ուսուցիչները, այդ թվում՝ Մոսկվայի հարավ-արևմուտքում տեղակայված ուսումնական հաստատության տնօրենը, աշակերտներին կանչել են մանկական ճամբարներ, որտեղ նրանց նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել»,-ասվում է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։

Քննչական մարմինները փորձում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները։

Ավելի վաղ «Մեդուզա» առցանց պարբերականը հրապարակել է Մոսկվայի դպրոցներից մեկում տիրող իրավիճակի մասին հետաքննության տվյալները։ Դպրոցի շրջանավարտները և նախկին աշխատակիցները պարբերականին պատմել են աշակերտների հանդեպ ղեկավարության և ուսուցիչների կողմից սեռական ոտնձգության դեպքերի մասին։ Պարբերականի տվյալներով՝ 2015թ․ դպրոցի ղեկավարությունն աշխատանիքց հեռացել է, իսկ դպրոցը՝ վերակազմավորվել։ Սակայն դպրոցի աշխատակիցները, որոնք հիշատակված են հոդվածում, շարունակում են աշխատել երեխաների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular