ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակության ճնշման ակտիվացմանը զուգահեռ իշխանություններն ի վերջո տեղի կտան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի իշխանությանը հեռացնելու նպատակով«Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շարունակում է նստացույցն «Ազատության» հրապարակում։ Նույն նպատակով «Հայաստան» խմբակցությունն այսօրվանից փողոցային ակցիաներ է սկսում։ Ընդդիմադիրներն առավոտյան «Զարթնիր Լաո» կարգախոսով Իջևան քաղաքից քայլերթ են սկսել դեպի Երևան։

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է «Հայրնեիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ.

«Բողոքի ցույցերն ապակուսակցական են, երբ պարոն Վանեցյանն սկսեց իր բողոքի ցույցերը, նա հանդես էր գալիս որպես Արթուր Վանեցյան ՀՀ քաղաքացի, ոչ թե կուսակցության նախագահ: Նրան միացան իր ընկերները, համախոհները, հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր այս միջոցով իրենց ձայնն են բարձրացնում՝ Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրները փորձելով առաջնային պլան բերել: Ակնհայտ է, որ առանց Արցախի, ՀՀ անվտանգությունը զգալիորեն տուժելու է, եթե չասենք՝ կորցնելու է իր անվտանգությունն ընդհանրապես: Հանուն Արցախի պայքարը պայքար է նաև հանուն Հայաստանի Հանրապետության»:

Հարցին, թե արդյոք բողոքի ցույցերը կհասնե՞ն իրենց վերջնական նպատակին, Ոսկանյանը նշեց.

«Ցույցերի նպատակը հստակորեն հայտարարվել է հենց սկզբում, բոլոր գործողությունները միտված են մեկ բանի՝ կանգնեցնել գործող իշխանություններին Արցախի և Հայաստանի անվտանգությունը խաթարող քայլերից: Անկհայտ է, որ դրա հիմնական խթան հանդիսացավ նաև ներկայում  վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից խորհրդարանում ունեցած հայտնի ելույթը՝ նշաձողերն իջեցնելու վերաբերյալ, որոնք անուղղակի ակնարկներ էին այն մասին, որ ներկայում գործող իշխանությունը խնդիր է դրել Արցախի հարցում հրաժարվել ինքնորոշման իրավունքից և դա ներկայացում է զանազան խորամանկ հնարքներով՝ չուզենալով ուղղակի հայտարարել այդ մասին, ինչը, բնականաբար, բերել է նաև հասարակական բավական լայն ալիքի: Անշուշտ, այլ կերպ մտածող քաղաքացիներ էլ կան Հայաստանում, բայց բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգված են Արցախը կորցնելու խնդրով, արտահայտում են իրենց տեսակետը՝ ոմանք լրատվամիջոցներով, ոմանք Ազատության հրապարակում ներկա գտնվելով և այլ ակցիաներով: Կարծում եմ՝ հասարակության ճնշման ակտիվացմանը զուգահեռ իշխանություններն ի վերջո տեղի կտան»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular