ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրանաշենը հայկական է և հայկական էլ մնալու է, թող ականջներին օղ անեն․ ընդդիմության խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և մի խումբ այլ ընդդիմադիրներ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից  մեկնարկեցին ընդդիմության նախաձեռնած քայլերթը դեպի Երևան։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են քայլերթը մեկնարկում հենց Տիգրանաշենից, Աննա Գրիգորյանը ասաց․

«Նիկոլ Փաշինյանը և իր յուրայինները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, անկլավներ՝ նկատի ունենալով նաև Տիգրանաշենը։ Ուրեմն ասում ենք՝ Տիգրանաշենն էլ է մնալու հայկական, որովհետև հայկական է, Տավուշի գյուղերն էլ են մնալու հայկական, Սյունիքից էլ որևէ բան այլևս չի զիջվելու, թող այս իշխանությունները ականջներին օղ անեն»։

Քայլերթի մասնակիցներից Գերասիմ Վարդանյանը ընդգծեց, որ Տիգրանաշենից սկսելը խորհրդանշական իմաստ ունի։

«Այս հողը, որ վրա կանգնած ենք, Նիկոլ Փաշինյանը և իր խունտան համարում են ադրբեջանական, եկել ենք հենց Տիգրանաշենից սկսելու և ասելու՝ սա հայկական հող է և թուրքին չենք զիջելու։ Քայլեթը մեկնարկելու ենք հենց այստեղից և պնդելու ենք, որ այս տարածքները, Նիկոլը և Ալիևը սա համարում են ադրբեջանական, հայկական են և մնալու են հայկական»,- ասաց Գերասիմ Վարդանյանը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմությունը խորհրդանշական վայրերից քայլերթ է իրականացնելու դեպքի Երևան։ Կետերից մեկն էլ Իջևանն է, երեկ եչթ է մեկնարկել այդտեղից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular