ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ջհանգիրյանն անհանգիստ է. ումից է կախված նրա «ճակատագիրը»․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ ընդամենը անցած շաբաթ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Գյումրի այցի ժամանակ, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ իր հեռանալու մասին մամուլի հրապարակումներից նա բավականին անհանգիստ է։ Մինչեւ անգամ անձնական նամակներ է գրել Փաշինյանին` մասնավոր հանդիպում խնդրել, սակայն արձագանք չի եղել։

Բանն այն է, որ մայիսի 6-ին Սահմանադրական դատարանը Ջհանգիրյանի հարցով որոշում է կայացնելու` ըստ Արամ Վարդեւանյանի հայցի: Այն Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու անհնարինությանն է վերաբերում` տարիքով պայմանավորված։ ՍԴ մեր աղբյուրի կարծիքով, Ջհանգիրյանի ճակատագիրը դեռեւս այնքան էլ միանշանակ չէ, ինչպես գրում են լրատվամիջոցները, դա կախված է Երվանդ Խունդկարյանից, ՍԴ-ում նրա տեսակետը որոշիչ է եւ կարծիք ձեւավորող»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular