ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան հույս ունի, որ Պուտին-Զելենսկի հանդիպումը կկայանա «մոտ օրերս»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան հույս ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կկայանա մոտ օրերս։ Այս այս մասին չորեքշաբթի ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում Արևմուտքի կողմից Կիևին ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքներով։

«Մենք հուսով ենք, որ չնայած որոշ դժվարություններին, առաջիկա օրերին մեր նախագահի (Ռեջեփ Թայիփ Էրդողանի) առաջարկների շնորհիվ երկու ղեկավարները կկարողանան հանդիպել», - մեջբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Անկարան պարբերաբար հայտարարում է իր տարածքում Պուտինի և Զելենսկու հանդիպում կազմակերպելու ցանկության մասին, սակայն Մոսկվան, ի պատասխան նման առաջարկների, բազմիցս բացատրել է, որ Պուտինը երբեք սկզբունքորեն չի հրաժարվել Զելենսկու հետ հանդիպումից, բայց դրա համար անհրաժեշտ է պատրաստել Ուկրաինայի վերաբերյալ փաստաթղթի տեքստը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular