ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության լավ հնարավորություններ կան. Ալիև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին, հայտնում է minval.az-ը։ 

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները վերջին 30 տարիների ընթացքում դարձել են տարածաշրջանային կայունության և համագործակցության կարևոր գործոն։

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ նոր հնարավորություններ կան հատկապես տրանսպորտի ոլորտում։ Ալիևը շեշտել է, որ Բաքուն ու Թբիլիսին ընդհանուր տեսակետներ ունեն Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության լավ հնարավորություններ կան հատկապես հետհակամարտային շրջանում, և նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան:

Ալիևն ասել է, որ Վրաստանը նույնպես կիսում է այս դիրքորոշումը և հույս է հայտնել, որ Հայաստանը կհասկանա, որ սա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ճանապարհն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular