ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չեմ հավատում, որ խաղաղության այս կարգախոսները մեզ լավ տեղ են տանելու. Դավիթ Հակոբյանը միացել է ցուցարարներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմադիր ակտիվիստները իրազեկման ակցիաներ են իրականացնում երևանյան փողոցներում ՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին հանուն Հայաստանի ու Արցախի: Ակցիայի մասնակիցները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դիմաց «Քոչարի» պարեցին: Նրանց միացավ դերասան, վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:

Օրերս մենք հարցում էինք իրականացրել՝ պարզելու հայ մտավորականներից ովքե՞ր են միանալու ընդդիմության բողոքի ակցիաներին: Մեր հարցմանն ի պատասխան Դավիթ Հակոբյանը նշել էր՝ «Օրը գա, բարին հետը, ես ի՞նչ իմանամ: Ես վախենում եմ՝ վատ բաներն ավելի արագ կատարվեն, քան մեր բողոքի ակցիան»:

Փաստորեն, օրը եկավ: 1or.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ պարզելու ընդդիմության բողոքի ակցիաներից ունեցած սպասելիքները.

«Բավականին դժվար է ասել՝ ինչ արդյունք կտան այս ցույցերը, երանի իմանայի պատասխանը: Համենայն դեպս ես կարծում եմ, որ եթե այս տեմպով շարունակենք մեր կեղծ խաղաղության քարոզը, շատ վատ հետևանքների ենք հանգելու: Մի բան պարզ է, որ Ադրբեջանը գոռգոռում է, թե համաձայն է, որ հայերը կարող են հանգիստ ապրել իրենց հսկողության տակ, որ հարցը դրանով կլուծվի, հիմա Ադրբեջանը գրավել է Հադրութը, ո՞ւր են հայերը, ինչո՞ւ չեն ապրում այնտեղ, ինչո՞ւ չի ապահովել այնտեղ հայերի ապրելը, ինչո՞ւ է մորթել, ինչո՞ւ է փշրել, ինչո՞ ւ է ականջներ կտրել: Ես չեմ հավատում, որ խաղաղության այս կարգախոսները մեզ լավ տեղ են տանելու, ուրիշ բան չեմ կարող ասել»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular