ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի ունեցող գործընթացների ներքո այսօր մեր երկիրը սրընթաց կերպով դեպի քաղաքական ճգնաժամ է գնում. Արման Աբովյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ յոթերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը երեկ հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմության որևէ քննարկման և որոշումների կայացման մեջ ներգրավված չէ և ստեղծված իրավիճակի սահուն և արդյունավետ լուծումը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մեջ: 

«Եթե իշխանությունը կրկին վերարտադրվի, աշխարհում պրակտիկա կա` երկու, երեք, չորս արտահերթ ընտրություններ պետք է կատարվեն, մինչև ունենանք գաղափարական հենք և սառը հաշվարկ: Որովհետև եթե խնդիրը անձին մեկ այլ անձով փոխելն է, դրանով չեն լուծվելու այն բոլոր անվտանգային, սոցիալ-տնտեսական մարտահրավերները, որի առջև կանգնած ենք»,- ասել է Իսայանը:

1or.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վերահաստատեց Իսայանի խոսքերը.

«Տեղի ունեցող գործընթացների ներքո այսօր մեր երկիրը սրընթաց կերպով դեպի քաղաքական ճգնաժամ է գնում, եթե չասենք՝ արդեն գտնվում է ճգնաժամի մեջ: Եվ դա միակ խելամիտ լուծումն է այս պարագայում»:

Հարցին, թե որքանով արդյունավետ կլինեն ընդդիմության կողմից կազմակերպված ընդվզումները, Աբովյանը պատասխանեց.

«Յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքական ուժ, մարդ, ինքն է ընտրում և որոշում իր ընդվզելու, պայքարի, անհամաձայնության ֆորմատը: Այստեղ, ըստ էության, մեկնաբանելու բան չկա: Համենայն դեպս, պետք է նշեմ, որ իշխանության կողմից հնչեցրած նախագծերն իրականում շոկային ռումբի էֆեկտ ունեցան և տեսնում ենք՝ ինչ կատարվեց»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular