ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Քոչարյան. «Քաղաքացին պետք է հասկանա, որ 2018-ին ինքը չի սխալվել, այլ իրեն կոպիտ ձեւով խաբել են»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած իշխանության դեմ բողոքի ակցիաներին մասնակցողների քանակը գնալով մեծանում է,սակայն հանրության մի հատվածը դեռ չի շտապում փողոց դուրս գալ: Ի՞նչն է պատճառը, ընդդիմությունը ի՞նչն այնպես չի անում: Քաղտեխնոլոգ, հանրային գործիչ Կարեն Քոչարյանն այսօր կազմակերպված քննարկման ժամանակ անդրադառնալով  2018 թվականի իշխանափոխության եւ այսօր կիրառվող տեխնոլոգիաների մասին, ասաց. «Տեխնոլոգիաները, որ այսօր կիրառվում են, որոշ չափով նման են 2018 թվականին կիրառվածներին: Իհարկե, տարբերություններ կան, որովհետեւ տարբեր ուժեր են, որոնք տարբեր մոտեցումների են սովոր: Բայց այսօր մարդ կա՝  չի ուզում ընդունել, որ ինքը 2018-ին սխալվել է: Այդպես նա կարող է շատ երկար ժամանակ չընդունել: Նրան պետք է համոզել. որ ինքը չի սխալվել, ոչ ոք չի սխալվել, որովհետեւ ես, դուք, բոլորը կամ մեծ մասը 2018 թվականին ցանկացել են փոփոխություն: Ոչ ոք չի սխալվել, այդ թվում՝ այն ժողովուրդը, որ դուրս է եկել փողոց: Պարզապես, այդ ժողովրդին կոպիտ ու կոշտ խաբել են: Սրանք տարբեր մոտեցումներ են: Մարդը պետք է հասկանա, որ իրեն խաբել են առաջին վայրկյանից: Սկսած արագաչափը փակելուց՝ իբր դա Սաշիկինն է, բայց հետո ավելացավ, վերջացրած նրանով, որ, ամեն ինչ պետք է թափանցիկ լիներ, սակայն կառավարության նիստի 77 հարցից 73-ը չզեկուցվող է, որ տենդերների, պետական գնումների մեծ մասը մեկ աղբյուրից է արվում: Քաղաքացին պետք է հասկանա, որ ավելի ոչ թափանցիկ իշխանություն Հայաստանում երբեւէ չի եղել: Այո, մեր հասարակությունը լիդերներ է փնտրում: Դա գալիս է նրանից, որ մենք անհատապաշտ ենք, որ մենք միայն մեր դռան առջեւ ենք մաքրում, մտածելակերպից, թե նրան չի կարելի խախտում անել, բայց ինձ կարելի է, ես нарушиловка ունեմ: Սա ամենակարկառուն ձեւով վերաբերում է այս իշխանությանը: Մենք կվերադարձնենք կոպեկ-կոպեկ, բայց մի 700-800 իշխանավորներ ստանում են բարձր աշխատավարձ եւ բարձր պարգեւավճար, չհաշված ինչ-որ մարդկանց եղբայրների, զոքանչների՝ մեկ աղբյուրից  գնումները: Ի դեպ, երեկ էլ «Հետքը» հայտարարեց, որ կան չգրանցված լիքը բաներ, որոնք չեն հայտարարագրել: Այսինքն, այս ամեն ինչը կարելի է միայն իրենց, սակայն մնացածին չի կարելի:Հայաստանում պետք է գա իշխանություն, որը կասի՝ չի կարելի ոչ մեկին: Այսինքն, երկրում օրենքի գերակայություն պետք է լինի: Իսկ որ ասում են՝ մարզպետի հորը բռնեցին, դա պոպուլիզմ է, բլեֆ: Մարդիկ պետք է իրենց մաշկի վրա զգան այդ օրենքի գերակայությունը: Այ, այդ դեպքում չեն փնտրի լիդեր, որովհետեւ կսկսի աշխատել համակարգը, մեխանիզմը: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը չի սխալվել, որպեսզի կոմպլեքսից դուրս գա: Պիտի հասկանա, որ իրեն խաբել են շատ չոր: Սա է հոգեբանական եւ տեխնոլոգիական առումով խնդիրը, որ պետք է լուծի այստեղ ընդդիմությունը»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular