ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ց կմահանաք, եթե հայտնվեք Արեգակնային համակարգի այս կամ այն մոլորակում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հետաքրքիր է, ինչո՞ւ հնարավոր չէ բնակվել Արեգակնային համակարգի մոլորակներից մեկում: Ի՞նչ տեղի կունենա մարդու հետ, եթե նա հայտնվի այդ մոլորակներից որևէ մեկում: Հարցեր, որոնց կպատասխանի 1or.am-ը:

1. Մերկուրի

Ժամանակը՝ 1 րոպեից պակաս: 

Ձեր մարմինը կպատվի ալիքով 400 °C-ում մեկ րոպեից պակաս ժամանակահատվածում:



2. Վեներա 

Ժամանակը՝ 1 վայրկյան:

Դուք բառացիորեն կհալվեք 450°C ջերմաստիճանում լավայի մեջ և կմահանաք ածխածնի երկօքսիդի թունավորումից:



3. Մարս

Ժամանակը՝ 1 րոպե:

Ցածր մթնոլորտային ճնշման պատճառով, դուք կենթարկվեք օրգանիզմի հեղուկների ազեդությանը, ինչպիսիք են թուքը և արցունքը: Մթնոլորտը փոշոտ է և պարունակում է 96% ածխածնի երկօքսիդ: Հնարավոր է դուք կմահանաք խեղդվելուց:



4. Յուպիտեր

Ժամանակը՝ 1 վայրկյանից էլ քիչ:

Նախ, ի համեմատ երկրայինի, 10 անգամ ավել մթնոլորտային ճնշմամբ՝ դուք կճզմվեք մինչև գետնանուշի չափսերի: Եվ երկրորդ, տուրբուլենտային պայմանները ուղղակիորեն անհնար են դարձնում կյանքն այստեղ:



5. Լուսին

Ժամանակը՝ 10 վայրկյանից քիչ:

Լուսինը համարվում է Արեգակնային համակարգի ամենագեոակտիվ մարմինը՝ 400 գործող հրաբուխներով և մթնոլորտում առկա է 90% ծծմբի երկօքսիդ: Դուք կմահանաք աչքերի ուժեղ գրգռվածությունից:



6. Սատուրն

Ժամանակը՝ 1 վայրկյանից պակաս:

Այս մոլորակը չունի պինդ մակերես, որպեսզի կարողանաք կանգնել այնտեղ: Այս «օղակների տիրակալը» մթնոլորտում պարունակում է 96 % ջրածին: Ձեր մաշկն անմիջապես կդառնա կապույտ և դուք ակնթարթորեն կմասնատվեք ուժեղ փոթորիկների պատճառով:



7. Տիտան

Ժամանակը՝ մոտ 5-7 րոպե:

Այստեղ ամեն ինչ շատ գեղեցիկ է: Հաստ մթնոլորտ, մթնոլորտում օդի օպտիմալ ճնշում, պինդ հող ոտքերիդ տակ․․․ Սակայն պրոբլեմը՝ մթնոլորտում 96% ազոտի առկայությունն է: Մահը կլինի հանգիստ: Դուք չեք էլ հասկանա, որ մահանում եք: Դա ուղղակի կլինի թթվածնային քաղց, որն էլ կսպանի Ձեզ:



Մարդու գոյատևումը պրակտիկորեն անհնար է որևէ այլ մոլորակում: Իսկ ինչո՞ւ չփրկենք մեր սեփական մոլորակը, մեր տունը, որովհետև․․․

Երկիրն այն ամենն է, ինչ մենք ունենք․․․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular