ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր, Աֆղանստան՝ Աֆղան ժողովրդի հաղթանակի օր ջիհադի ժամանակ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1802– ամենայն հայոց կաթողիկոս է օծվել Դավիթ Ե Էնեգեթցին:

1889– ծնվել է նշանավոր դերասանուհի Արուս Ոսկանյանը:

1893 –ծնվել է գրող Մարտիրոս Վեսպերը (Դաբաղյան):

1927 –ծնվել է հայազգի խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Մարիա Սարկիսովան։

1993– ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այցելել է Հայաստան՝ իր հետ բերելով 2.5 միլիոն դոլարի օգնություն:

2000- Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի՝ նախատեսվել է կառուցել Ռուսաստանին շրջանցող նավթամուղ։

2005- թուրքական Ուրֆայում սկսվել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նկատմամբ հարուցված գործով դատավարությունը: 

2006- քրեական խոշոր գործ է բացվել Կալիֆորնիայում, որի շրջանակներում ձերբակալվել է 5 մարդ, որոնցից 3-ը հայեր: Ըստ մեղադրանքի՝ նրանք բժշկական Medicare ապահովագրական ընկերությունից շորթել են 20 միլիոն դոլար:

2016-Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` 2015 թվականի արտադրության Տ-90Ս տանկը:

2017-ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Գլխավոր վեհաժողովը զույգ պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների միաձայն քվեարկությամբ ընդունել է թիվ 17-042 համատեղ բանաձևը, որով այդ և հետագա տարիների ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում։

2018-Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո շարունակել է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով և հանդիպումներ ունեցել Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

2020- որպես շարունակություն Գավառ քաղաքում հնչած կրակոցների և սպանության դեպքերի դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց այնտեղ գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին էլ ծեծի ենթարկել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1503-տեղի է ունեցել Չերինոլի ճակատամարտը իսպանացիների և ֆրանսիացիների միջև, որը աշխարհում առաջին ճակատամարտն է, որի ժամանակ վառոդային հրազենի օգտագործման շնորհիվ այն օգտագործող կողմը հաղթանակ է տոնել։

1545 —ծնվել է կորեացի Լի Սունսին, որը ստեղծել է աշխարհում առաջին զրահանավը։

1686 —Իսահակ Նյուտոնը Թագավորական ընկերությանն է ներկայացրել իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկիզբը» դասական աշխատության առաջին հատորը։

1784 —գյուտարարներ Լոնուան և Բյենվենյուն Ֆրանսիայում ցուցադրել են աշխարհում պաշտոնապես ընդունված առաջին ինքնաշարժ ուղղաթիռի մոդելը։

1788– Մերիլենդը դարձել է ԱՄՆ-ի 7-րդ նահանգը:

1799 —ռուսական զորքերը գրավել են Միլանը։

1813 —վախճանվել է ռուս զորավար, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Կուտուզովը։

1847 —Լոնդենդերրից Քվեբեկ ուղևորվող «Exmouth» բրիտանական առագաստանավը նավաբեկության է ենթարկվել, որի արդյունքում զոհվել է 248 մարդ։

1852- ռուս գրող Իվան Տուրգենևը ձերբակալվել է Գոգոլի հիշատակին տպագրված հոդվածի համար։

1906 –ծնվել է չեխ-ամերիկյան մաթեմատիկոս Կուրտ Գյոդելը։

1908 —ստեղծվել է էսպերանտոյի Համաշխարհային կազմակերպությունը։

 1914 —ԱՄՆ-ում արտոնագրվել է օդորակիչը։

1920 – Ադրբեջանում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1923 - Լոնդոնում բացվում է «Ուեմբլի» մարզադաշտը։

1937 –ծնվել է Իրաքի 5-րդ նախագահ Սադդամ Հուսեյնը։

1939-Ադոլֆ Հիտլերը հայտարարել է, որ չեղարկում է լեհ-գերմանական չհարձակման մասին պայմանագիրը։

1945 –վախճանվել է Իտալիայի 27-րդ վարչապետ Բենիտո Մուսոլինին։

- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակը Բեռլինում սկսել է Ռայխստագի գրոհը։

1952 - Դուայթ Էյզենհաուերը նշանակվել է ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատար։

1967 —ամերիկացի բռնցքամարտիկ Կասսուիս Քլեյը (ապագա Մուհամեդ Ալին) զրկվել է մենամարտերին մասնակցելու իրավունքից կապված նրա հետ, որ հրաժարվել է ծառայել ամերիկյան բանակում։

1969– Շառլ դը Գոլը ինքնակամ հրաժարվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնից:

1974– ծնվել է իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուսը:

1990 —վերջին անգամ ԽՍՀՄ-ում շնորհվել է մարշալի կոչում, որին արժանացել է Դմիտրի Յազովը։

2001 —կայացել է առաջին տիեզերական զբոսաշրջիկ ամերիկացի Դենիս Տիտոնի թռիչքը տիեզերք։

2002 —ավիավթարում զոհվել է Կրասնոդարի մարզի մարզպետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեբեդը։

 2019 —վախճանվել է ռուսական և խորհրդային ավիանախագծող, Իլ-76 ծանր ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի ստեղծող Հենրիխ Նովոժիլովը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular