ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կովկասում պատերազմից կարելի է խուսափել միայն Փաշինյանին հեռացնելով. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ Հավաքական Արևմուտքը նախատեսում է ակտիվացնել Ռուսաստանի ծայրամասերի լարվածության օջախները, և դրանցից ամենավտանգավորը Անդրկովկասն է։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտարարել է հայ ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկը կապված է ծրագրված հարձակման մասին տեղեկատվության հետ։ «Անգլո-սաքսոնական դուետը շահագրգռված է տևական պատերազմով, որի արդյունքում, նախ, նախատեսվում է մաշել ռուսական տնտեսությունը եվրոպացիների բարեկեցության գնով, և երկրորդը ստանալ ահռելի մարդկային կորուստներ, ուկրաինացիների կյանքի գնով»,- կարծիք է հայտնել փորձագետը: «Ուկրաինական նախագծի» ճարտարապետները հույսը դնում են այն բանի վրա, որ ստեղծված իրավիճակը ապակայունացնելու է ռուսական հասարակությունը, ինչը կհանգեցնի Պուտինի տապալմանը։ Նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ծրագրերում է ոչնչացնել Ռուսաստանի միջուկային ներուժը՝ առանց վերականգնման հնարավորության, ասել է Նահապետյանը։

«Հավաքական Արևմուտքը նախատեսում է ակտիվացնել Ռուսաստանի ծայրամասերում գտնվող կրակի բոլոր չորս օջախները՝

1) Հարավային Կովկասը՝ Թուրքիա-Իրան-Ռուսաստան բախումով 2) Կենտրոնական Ասիան

3) Հյուսիսային Եվրոպան՝ մինչև հունիս Շվեդիային և Ֆինլանդիային ներքաշելով դեպի ՆԱՏՕ։

Եվ սա չհաշված ռիսկերը Պրիդնեստրովիայում և Վրաստանում»,- ընդգծել է փորձագետը։

Նրա կարծիքով, Անդրկովկասը այժմ ամենապայթյունավտանգ տարածաշրջանն է՝ հատկապես հաշվի առնելով բողոքի շարժման մասշտաբների աճը և Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հնարավոր համատեղ սադրանքները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի:

«Այսօր Արցախը բոլոր տարածքներից ամենապաշտպանվածն է։ Իրական վտանգը հենց Հայաստանում է, որը կարող է հզոր դետոնատոր դառնալ տարածաշրջանում»,- հավելել է Նահապետյանը։

Փորձագետը կարծում է, որ աղետից խուսափելու միակ միջոցը Փաշինյանի շուտափույթ ու անցավ հեռացումն է իշխանությունից։

Հիշեցնենք, որ ապրիլին Հայաստանում սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր։ Ցուցարարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Քաղաքացիների նման արձագանքի պատճառը, ի թիվս այլ բաների, Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Մարտին Բաքուն Երևան էր ուղարկել 5 սկզբունք, որոնք, ըստ ադրբեջանական իշխանությունների, անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններ սկսելու համար։ Փաստաթղթում նաև Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու պահանջ է ներկայացվել, ինչը Փաշինյանի և նրա թիմի կողմից որևէ բացասական արձագանք չի առաջացրել։ Մասնավորապես, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ այդ 5 կետերում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular