Կարանտինի ընթացքում մահացել է հոնգկոնգյան կինոյի աստղը
ՄՇԱԿՈՒՅԹԿյանքի 87-րդ տարում կարանտինի ընթացքում մահացել է հոնգկոնգյան կինոյի աստղ Քենեթ Ցանը, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Արտիստին մահացած են գտել հյուրանոցում, ուր նա COVID-19-ի համավարակի պատճառով պարտադիր կարանտնի մեջ էր։ Մահը գրանցել են բժիշկները, որոնք ապրիլի 27-ին գնացել են աստղին այցի։ Նշվում է, որ դրանից մեկ օր առաջ Ցանի հանձնած կորոնավիրուսի թեստի արդյունք բացասական է եղել։