ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ լավ է լինելու, մնացել է մի քանի օր. Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ի նախաձեռնած բողոքի երթի ավարտին ցուցարարները միացան Ազատության հրապարակում նստացուց անող «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին:

Վերջինս ողջունեց ցուցարարներին և ասաց. «Բոլորս ունենք մեկ նպատակ, այն արդար է ու ճիշտ: Մեր նպատակն է՝ ունենալ հզոր հայրենիք, հզոր Արցախ, Հայաստան և այնտեղ ապրող արժանապատիվ հայ: Հայի արժանապատվությունը ոչ ոք չի կարող խլել, չի կարող մեզանից խլել հարենիքը ու երկիրը: Այդ պատճառով էլ այստեղ հավաքված այս հոծ բազմությունը, վաղն ավելի է շատանալու:

Ժողվուրդ ջան, եկեք բոլորս մի բռունցք դառնանք և բոլորս իրար հետ ասենք, որ մեքն թշնամուն զիջելու հայրենիք չունենք, ես տեսնում եմ, որ հայ ազգը ոտքի է կանգնել, Հայաստանը ոտքի է կանգնել: Ամեն ինչ լավ է լինելու, մնացել է մի քանի օր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular