Մայիսի 1-ին մեկնարկելու է իշխանությունների հեռացման գործողությունների վերջին փուլը․ Սաղաթելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍարդարապատից մայրաքաղաք է գալիս մեր պայքարի ընկերների չորրորդ խումբը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Ողջ Հայաստանն այսօր կենտրոնացնում է իր ներուժը Երևանում, որտեղ մայիսի 1-ին մեկնարկելու է դավաճան իշխանությունների հեռացման գործողությունների վերջին փուլը:
Բարով գաք, սիրելի հայրենակիցներ:
Աստծով գաք:
Մենք ձեզ սպասում ենք:
#զարթնիրլաո»,-գրել է ընդդիմադիր գործիչը։