ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի մարզիկները չեն գա Երևան․ որոշել են չմասնակցել Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը

ՍՊՈՐՏ

Հայաստանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցի:

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան նիստ է գումարել և որոշում է կայացրել չմասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-31-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22–ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայի ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Մուտքը լինելու է տոմսերով: Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular