ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե չեք սիրում, հեռացե՛ք արվեստից. Սոֆի Դևոյան. ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը

ՄՇԱԿՈՒՅԹ

1982-ից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը, որը ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրն է: Այս տոնի հիմնական գաղափարը բոլոր ուղղությունների պարերի միավորումն է, որպես արվեստի միասնական ձև, իսկ Պարի օրը՝ առիթ է պարի նկատմամբ մեր սերն ու հարգանքը արտահայտելու, որպես արվեստի ճյուղ, որն ունակ է հաղթահարել բոլոր քաղաքական, մշակութային ու էթնիկ սահմանները, միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով:

1or.am-ը որոշեց մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել պարուհի, պարուսույց, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանին.

«Այսօրվա առթիվ շնորհավորում եմ իմ բոլոր ընկերներին, կոլեգաներին բոլոր այն մարդկանց, ովքեր նվիրյալներ են պարի: Ցանկանում եմ, որ այն մարդը, ով զբաղվում է պարով և նվիրել է իրեն արվեստին, առանց սիրելու այդ աշխարհի մեջ չմտնի, որովհետև, եթե չկա սեր, չի լինի այն ամենը, ինչ դու կարող ես տալ ժողովրդին, մարդկանց, հանդիսատեսին և այն սաներին, ում հետ աշխատում ես: Այսօր ես ունեմ 16 դպրոց և անսահման թվով դասատուներ, ում մեջ հենց դա եմ սերմանում, որ իրենք սիրեն այն, ինչով զբաղվում են: Ես ասում եմ՝ եթե չեք սիրում, հեռացե՛ք արվեստից: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ մարդ պետք է զբաղվի այն գործով, առանց որի զգում է՝ չի կարող ապրել, որ դա իրենն է»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular