ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե նախքան միջնորդությունը քննելը դատարանի որոշումը հայտնի է որևէ մեկին, արդեն իսկ լուրջ խնդիր է. Դավիթ Տոնոյանի փաստաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 2֊ին տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը, ինչը կարող է բավականին բեկումնային լինել։ Բանն այն է, որ Տոնոյանի հետ նույն գործով անցնող մի շարք առանցքային դերակատարներ տարբեր խափանման միջոցներով հայտնվել են ազատության մեջ, մինչդեռ Տոնոյանի նկատմամբ ընտրվել է խտրական մոտեցում և նա մնում է կալանավորված։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հանրահավաքային պայքարի սրացման ֆոնին իշխանությունները մտադիր են առաջիկա օրերին «կոռուպցիոներների» և «պատերազմի մեղավորների» նոր, աղմկոտ ձերբակալություններ կազմակերպել։ Ավելին, Փաշինյանը հրահանգել է բեկանել ազատ արձակման մի քանի վճիռներ և դրանք կայացնողների նկատմամբ սանկցիաներ կիրառել։

1or.am-ը կապ հաստատեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի հետ՝ ճշտելու շրջանառվող լուրերի հավաստիությունը.

«Օդում պտտվող լուրերին ի՞նչ պատասխանեմ: Մեր կողմից խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել, որի քննարկումն էլ լինելու է ամսի 2-ին, ըստ այդմ՝ պարզ կլինի ամեն ինչ: Ինչպե՞ս կարող ենք այս հարցրեի վերաբերյալ տեղեկություն ունենալ, եթե միջնորդությունը դեռ չի քննարկվել: Եթե դատարանի որոշումը հայտնի է որևէ մեկին, արդեն իսկ լուրջ խնդիր է: Քանի դեռ դատարանը միջնորդությունը չի քննել և հետևաբար որոշում չի կայացրել, օդում պտտվող այդ բոլոր լուրերը, իմ կարծիքով, սին են»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular