ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 1-ին լինելու է հատման կետը. Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 1-ին անելու ենք մեծ հանրահավաք․ բոլոր ուժերը, որոնք պայքարում են հայրենիքի, հայ ազգի համար, այդ ապակենտրոն, ցանցային պայքարը ինչ-որ մի փուլում պետք է հատվի։ Մայիսի 1-ին լինելու է այդ հատման կետը, օրը, և մենք բոլորս իրար հետ շարունակելու ենք մեր պայքարը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ընդդիմության հետագա գործողությունների մասին հարցին։

Արթուր Վանեցյանը շեշտեց՝ կա հստակ ծրագիր, որի բոլոր մանրամասները չէ, որ հենց այս պահին պետք է հրապարակվեն։

«Ընդդիմությունն ունի ծրագիր, առաջին վայրկյանից մինչև վերջին պահը մենք ունենք մեր ծրագիրը, ուստի մեր հայրենակիցներին խնդրում եմ հետևել ընդդիմության հայտարարություններին և ուղղակի ակտիվ մասնակցություն ունենալ մեր կողմից իրականացվող բողոքի ակցիաներին, քաղաքացիական աննազանդության ակցիաներին»,- նշեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular