ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հասունացել է թավշյա հեղափոխությունը. պատճառը Լեռնային Ղարաբաղն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Pravda.ru-ն գրում է, որ Հայաստանում հասունացել է թավշյա հեղափոխությունը, որի պատճառը Լեռնային Ղարաբաղն է: Բողոքի ակցիաների մեկնարկը, ըստ տեղեկությունների, կտրվի մայիսի 1-ին։ Այդ օրը Երևանում նախատեսված է «մեծ» հանրահավաք։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ մինչ այդ օրը տարբեր քաղաքներից շարասյունները երթով շարժվելու են դեպի մայրաքաղաք։

Ի դեպ, այդ տեխնիկան նորություն չէ. այն կիրառել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին: Այն ժամանակ էլ էր նպատակը իշխանափոխությունը թավշյա հեղափոխության միջոցով։

Հիմա Փաշինյանն ինքը «բարիկադներից մյուս կողմ է»՝ նրան են տապալելու: Առիթը խորհրդարանում ապրիլի 13-ին արված հայտարարությունն է: Վարչապետը հայտարարել էր, որ «միջազգային հանրությունը Հայաստանից ակնկալում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և հայկական կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողի իջեցում»։

Խորհրդարանական ընդդիմությունը կառավարության ղեկավարի խոսքերը համարել է «զիջում Լեռնային Ղարաբաղի հարցում», որը հղի է Հայաստանի համար «պետականության կորստով», և շտապել է «ոտքի հանել ժողովրդին»:

«Մեր երկիրն այնպիսի վիճակի է հասել, որ եթե այդպես շարունակվի, ապա Հայաստանի և Արցախի համար հաջորդ փուլը կործանարար կլինի։ Մենք կանգնած ենք ոչ միայն նոր զիջումների իրական սպառնալիքի, հայրենիքի տարածքների կորստի, այլ նաև ընդհանրապես պետականության կորստի սպառնալիքի առաջ, ժամանակն է գործելու»,- ասել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը` խոստանալով երթեր անցկացնել «Հայաստանն առանց Նիկոլի» կարգախոսով։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular