ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը իշխանության է եկել և պահել է այն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի շնորհիվ. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ ներկայիս հայկական վարչակարգի հովանավորներն են ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Այս մասին REGNUM-ի թղթակցին ասել է Էթնիկ և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ​​ղեկավար, Archon ամսագրի գլխավոր խմբագիր Անտոն Բրեդիխինը։

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի շահերի անմիջական ներկայացուցիչն է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նկատի ուներ այդ երկու երկրները։ Փաշինյանը 2018 թվականից՝ թավշյա հեղափոխությունից ի վեր, Հայաստանում իշխանություն է ստացել և պահպանել է այն ԱՄՆ-ի և Եվրամիության քաղաքական և տնտեսական աջակցության շնորհիվ։ Նշենք, որ Ադրբեջանը, ինչպես և Ռուսաստանը, հրավիրված չեն եղել 2021 թվականի դեկտեմբերին ամերիկացիների կողմից կազմակերպված «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին», իսկ Հայաստանը հրավիրված էր այդ համաժողովին»,- ասել է փորձագետը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Իլհամ Ալիևը Շուշայում իր ելույթի ժամանակ ասել էր. «Մենք կռվել ենք ոչ միայն համաշխարհային հայության դեմ, այլ նաև կռվել ենք Հայաստանին հովանավորողների դեմ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular