ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Գալստյանի փաստաբանը՝ խափանման միջոցը փոխելու մասին

ԻՐԱՎՈՒՆՔ

Մայիսի 2-ին տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը, ինչը կարող է բավականին բեկումնային լինել։ Բանն այն է, որ Տոնոյանի հետ նույն գործով անցնող մի շարք առանցքային դերակատարներ տարբեր խափանման միջոցներով հայտնվել են ազատության մեջ, մինչդեռ Տոնոյանի նկատմամբ ընտրվել է խտրական մոտեցում և նա մնում է կալանավորված։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հանրահավաքային պայքարի սրացման ֆոնին իշխանությունները մտադիր են առաջիկա օրերին «կոռուպցիոներների» և «պատերազմի մեղավորների» նոր, աղմկոտ ձերբակալություններ կազմակերպել։ Ավելին, Փաշինյանը հրահանգել է բեկանել ազատ արձակման մի քանի վճիռներ և դրանք կայացնողների նկատմամբ սանկցիաներ կիրառել։

1or.am-ը կապ հաստատեց գործով անցնող՝ Հայաստանին զենք մատակարարող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) փաստաբան Արմեն Հարությունյանի հետ՝ ճշտելու շրջանառվող լուրերի հավաստիությունը.

«Ես նման ինֆորմացիա չունեմ, չեմ էլ կարծում, որ շրջանառվող այդ տեղեկությունները լուրջ են»:

Հիշեցնենք, որ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular