ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


19-ամյա վիրավոր զինվորին քիչ առաջ ուղղաթիռով Երեւան են տեղափոխել. վիճակը ծայրահեղ ծանր է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Armtimes.com-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում հունվարի 16-ին զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Գուրգեն Սարգսյանին քիչ առաջ տեղափոխել են Երեւան՝ «Մուրացան» կլինիկական զինվորական հոսպիտալ: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս պահին Գուրգենին հետազոտում են եւ դեռ պարզ չէ, թե ինչպես է նրա վիճակը:

Մուրացան հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանն էլ մեր զրույցում ընդգծեց, որ դեռ ոչինչ չի կարող ասել. «Նոր են բերել, հետազոտում են, վիճակը ծայրահեղ ծանր է, տեսնենք ինչ կարող ենք անել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Գուրգեն Սարգսյանի հարազատ Վայոց Ձորի մարզի Հորբատեղ համայնքի ղեկավար Գագիկ Սանդրոսյանն ասել էր, որ Գուրգենի վիճակն այնքան վատ է, որ նրան նույնիսկ հնարավոր չէ Երեւան տեղափոխել:

Քիչ առաջ մեզ հետ զրույցում Սանդրոսյանն ասաց, որ 20 րոպե առաջ է զրուցել Գուրգենի հարազատներից մեկի հետ, ասել են, որ ուղղաթիռով Երեւան են տեղափոխել. «Երեկ ասում էին, որ եթե ճնշումը կարգավորվի՝ կտեղափոխեն: Երեւի այսօր կարգավորվել է՝ տեղափոխել են: Դեռ այլ տեղեկություն չկա, թե ինչ վիճակում է»,- ասաց Սանդրոսյանը:

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular