ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ եմ ցանկացածի շուրջ համախմբվել, այդ թվում՝ Արման Թաթոյանի. Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թե ով է լինելու ապակենտրոն, ցանցային պայքարի միասնական առաջնորդը կամ ով ապագայում որ պաշտոնը կզբաղեցնի, այս պահին չենք քննարկել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, թե իրականում պայքարում են ոչ թե զուտ իշխանափոխության համար, այլ պայքարում են հանուն մեկ գաղափարի, ունենալ հզոր երկիր, Հայաստան, Արցախ, և հայկական երկրներում ապրող արժանապատիվ հայ մարդ։ 

 

«Այդ առաջնորդը կլինեմ ես, դուք, Իշխան Սաղաթելյանը կամ մյուսը, այս պահին, հավատացեք, չի քննարկվել։ Վաղը, մյուս օրը, եթե կհասնենք այն փուլին, որ պետք է խոսենք, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի ապագա կառավարությունում, հավատացեք, մենք կադրային այդ բազան ունենք։ Մենք այնպիսի կադրային բազա ունենք, որ չունի անգամ իշխանությունը, բայց պետության հիմքերն այնպես են խարխլված, որ Հայաստանի վերականգնման գործում պետք է ներառենք բոլոր ուժերին, որոնք ի զորու են աշխատել Հայաստանի և Արցախի համար՝ անկախ նրանից, թե այս պահին որտեղ են և ինչ են անում։ Սփյուռքի ներուժը պետք է անպայման օգտագործենք», - ասաց Արթուր Վանեցյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular