ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր ժողովուրդը հստակ մեսիջ է հղել, որ Նիկոլը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումը մեզ համար անընդունելի է, որովհետև դա Արցախի հայաթափում է նշանակում։ Մենք հստակ որոշում ենք կայացրել, որ իբրև խորհրդարանական ընդդիություն՝ իջնում ենք փողոց՝ ժողովրդի ցասումը կազմակերպելու, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Գլխավոր հարցը, որ անցնող շաբաթվա ընթացքում լուծել ենք, մեր ժողովուրդը հստակ մեսիջ է հղել, որ Նիկոլը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։ Եթե իրենց թվում է, որ հայ ժողովրդին այլևս հետաքրքիր չէ Արցախը, անցնող մեկ շաբաթվա ընթացքում ժողովուրդը ցույց տվեց, որ դա այդպես չէ», - ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց՝ իրենց նպատակն է կասեցնել երկիրը կործանման տանող իշխանությանը, և իրենք վաղվանից անցնելու են վճռական պայքարի՝ շատ կարևոր փուլի մեկնարկի։

«Դա անելու ենք հանրային ճնշման տակ. այդ պրոցեսն արդեն սկսված է», - նշեց Սաղաթելյանը։

Նա հայտարարեց, որ սա  համաժողավրդական պայքար է. «Հասնելու ենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա՝ ինքն այլևս Հայաստանում իշխանություն չունի, և մարդիկ, հասկանալով, որ սեղանին դրված է Արցախի ու Հայաստանի լինելիության հարցը, փողոց են դուրս եկել»։

Սաղաթելյանի խոսքով՝ սա պայքար չէ իշխանության համար, այլ պայքար է՝ համախմբելու ժողովրդի ուժը։

«Մենք կարողացել ենք այս ընթացքում բացահայտել Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը։ Արցախի հարցով մեր բազմաթիվ առաջարկներ մերժվել են խորհրդարանական մեծամասնության կողմից։ Հասարակության համար ևս ակնհայտ է, թե ովքեր են այսօր իշխանության ղեկին», - ասաց ընդդիմադիր գործիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular