ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրդեհ բնակարանում. ծխահարված 53-ամյա տանտիրոջը տեղափոխել են հիվանդանոց

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 24-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 2/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.40-ին, մարվել՝ 01.05-ին: Բնակարանի տարբեր հատվածներում այրվել է կենցաղային աղբ (5 խմ):

Փրկարարները բնակարանից ծխահարված վիճակում դուրս են բերել 1963 թ. ծնված Գ. Պ.-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular