ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը կզած մուրացողի քաղաքականությունն է. Արամ Վարդևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեզ միավորում է հայրենասիրությունը, այսօրվա տագնապալի վիճակից դուրս գալու վճռականությունը, արժանապատվությունն ու թասիբը, Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«Մենք թույլ չենք տալու նոր՝ խեղճ մշեցիների օտար երկրներով ման գալու պատմություններ։ Մենք զարթնել ենք, ոտքի ենք կանգնել, հզորանալու ենք, արարելու ենք մեր հայրենիքում, մեր Արցախում։ Մեր հանրահավաքը խաղաղության համար է, մենք նոր պատերազմ չենք ուզում, նոր զոհեր չենք ուզում։ Մենք դուրս ենք եկել պայքարի հանուն խաղաղության, բայց իրական խաղաղության։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է իբր խաղաղություն, բայց բերում է միայն պատերազմ ու մահեր։ Ու ամեն օր այդ իրականության մեջ ապրեցնում է մեզնից յուրաքանչյուրին։ Մենք էլ ասում ենք՝ մեր օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որ լինի իրական խաղաղություն», - հայտարարեց Արամ Վարդևանյանը։

Նա հիշեցրեց, որ պատմության մեջ չկա մի դեպք, որ ծանր պարտությունից հետո ինչ ուզեն` զիջես ու դրանով խաղաղություն լինի։

«Դրանից հետո լինում է այն, որ տեսնում են, որ տալիս ես, էլի են ուզում, էլի են ուզում՝ մինչև դու վերանաս։ Սա է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը։ Իր տրամաբանությունը «կզած» մուրացողի քաղաքականությունն է, որին մենք ասում ենք՝ ո՛չ», - հայտարարեց Արամ Վարդևանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular