ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞նց տուն գնանք, մեր տունը Շուշին է ու Հադրութը, մենք էլ տուն գնալ չունենք. Հայկ Մամիջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այսօր՝ մայիսի մեկին մեկնարկում է համապետական շաբաթօրյակը։ Մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից»,-Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀԿ-ական գործիչ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր գործիչն ասաց՝ հաճախ են իրենց հարցնում, ե՞րբ են նպատակին հասնելու, ապա ավելացրեց, հրապարակում հավաքված են արժանապատիվ, հայրենասեր, հայ մարդիկ, որոնք ոչ մի խոչընդոտի առաջ չեն կանգնելու։

«Այս մարդիկ կարո՞ղ են նպատակին չհասնել»,-հարցրեց Մամիջանյանը, ինչին հրապարակում գտնվողներն արձագանքեցին՝ «ո՛չ»։

ՀՀԿ-ական պատգամավորն ասաց՝ արդեն հաղթել են. «Մի հատ նայեք, թե ինչքան ոստիկան են բերել։ Ֆրանսիայի հրապարակն ավելի լավ է պաշտպանվում, քան մեր երկրի սահմանները։ Ինքն իր կաշվի համար ավելի շատ է անհագստանում, քան թե մեր անվտանգության։ Տեսեք, թե ինչքան ոստիկան է բերել։ Մենք արդեն հաղթել ենք, քանի որ խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բացի սադրիչներից, մեր բոլոր քաղաքացիները մոտենում էին ու մեզ ոգևորում։ Մի դեպք պատմեմ, հերթական ակցիայի ժամանակ, հարսանիքի մեքենանաներ էին մնացել խցանման մեջ։ Հերիք չի մեզ ազդանշաններով ողջունում էին, հարսնքավորները մոտեցան, ասեցին՝ տո լավ եք արել, մենք կդիմանանք, մեր երեխաների ապագայի համար եք անում։ Ապրե՜ք»,-ասաց Մամիջանյանը։

Ելույթ ունեցողն ասաց, երբ այցելում են ոստիկանության բաժիններ՝ տեսակցելու բերման ենթարկվածներին, ոստիկանները մոտենում են ու ծածուկ հարցնում՝ պարոն Մամիջանյանին, սրան ե՞րբ եք հեռացնելու։

«Մի խոսքով, Նիկոլի հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել։ Նիկոլ էլ չկա։ Նիկոլ չկա։ Նիկոլ չկա»,-ասաց նա։

Մամիջանյանն ասաց՝ հրապարակում գտնվող բոլոր քաղաքացիների աչքերի մեջ նույն հարցն է կարդում, «էսօ՞ր էլ ենք տուն գնալու», ապա պատասխանեց.

«Այ մարդ, ո՞նց տուն գնանք, մեր տունը Շուշին է ու Հադրութը։ Մենք էլ տուն գնալ չունենք»,-հայտարարեց Մամիջանյանը՝ նշելով, չի ուզում Շուշիի մասին երգեր երգել, այլ ուզում է Շուշիում երգի ու ապրի, չի ուզում իշխանությանը ԱԺ ամբիոնից բացատրի, որ Սյունիքը Հայաստանն է, չենք ուզում, որ մեր անունից որևէ մեկը թշնամու առաջ կզի։

«Նիկոլ, լսո՞ւմ ես, քեզ կզելու մանդատ ոչ ոք չի տվել։ Ժողովուրդ ջան, մեզ խաբել են։ Ասել են՝ լավ ենք ապրելու։ Տո ըսենց ապրելու լավը ո՞րն է։ Ուսուցիչ ջան, դու լա՞վ ես ապրում, թոշակառուներ ջան, տատիկներ-պապիկներ ջան, դուք լա՞վ եք ապրում»,-ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular