ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ ոստիկանները հիմա իրականացնում են ադրբեջանական ղեկավարության հրամանը. իրավապաշտպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը հարվածում է օպերատորին, խփում միկրոֆոնին, ոստիկանները քարշ են տալիս ցուցարարներին, դիմակավորված ոստիկանները բիրտ ուժ են կիրառում. այս դրվագները «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած և Հայաստանում «ժողովրդավարություն» հաստատած Փաշինյանի ու նրա թիմի իրավապահ համակարգի բնութագրիչներն են:

«Ես կարծում եմ՝ այդ ոստիկանները հիմա իրականացնում են ադրբեջանական ղեկավարության հրամանը»,- անդրադառնալով բողոքի ակցիաներ իրականացնող ցուցարարների դեմ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերին՝  նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան,  իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը և հավելեց.

«Ես հասկանում եմ, որ շատ անգամ լինում են անօրինական հրամաններ, որ շատ անգամ մարդիկ չեն համարձակվում չկատարել այդ անօրինական հրամանները, բայց այն ձևը և այն էմոցիոնալությունը, որը ես դիտարկել եմ, խոսում է այն մասին, որ այդ շարքերում կան մարդիկ, որոնց մասին ես միշտ նկատել եմ՝ Հայաստանում ոչ պակաս քան 100 հազար մարդ կա, որոնք ունեն թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքական կողմնորոշումը՝ անկախ նրանց էթնիկական ծագումից, և այլն»:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ գործող իշխանություններն անցել են հատուկ սեմինարներ, որոնք ուղղված են եղել ամբողջովին կեղծ ժողովրդավարության տարածմանն ու հաստատմանը, իսկ իրականում՝ միտված են եղել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի դեմ:

«Պատահական չէ, որ այդ կարկառուն դեմքերի մեջ կան մարդիկ, որոնք տասնյակ տարիներ իրենց ծրագրերն իրականացրել են  ուղղակի թուրքական գումարներով»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular