ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենիքի համար պայքարը հովհարային անջատումներով չի լինում, հասարակությունը պետք է ավելի ակտիվ արձագանքի․ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը այսօր անհամաչափ ուժ էր գործադրում, այդ թվում իմ գործընկերների նկատմամբ։ Պետք է ասեմ, որ քաղաքացիներն  այս ամենը շատ դրական են գնահատում՝ իրենց ազդանշաններով, ողջյուններով։ Այս մասին բողոքի երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մեր ժողովրդին ուզում եմ ևս մեկ անգամ տեղեկացնել, որ իրենց անհարմարություն ենք պատճառում ճանապարհներ, խաչմերուկներ փակելով, բայց այնպես չէ, որ լավ կյանքից է։ Դա անում ենք, որ մեր հասարակությունը գիտակցի, որ այսօր ազգը, հայրենիքը կործանման եզրին է, վտանգի մեջ է»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ պետք է անի ընդդիմությունը Փաշինյանի հեռացմանը հասնելու համար, Շարմազանովը պատասխանեց.

 «Մենք ինչ պետք է՝ անում ենք, հասարակությունը պետք է ավելի ակտիվ արձագանքի: Երեկ բավականին լուրջ քանակությամբ մեծ թվով մարդ է եղել, տարբեր հաշվարկներով 45-50 հազար: Խնդիրն այն է, որ ցույցների, երթերի մասնակիցները հասկանան, որ սա միանգամյա,  «օդնոռազովի» շարժում չէ, որ մի ժամ նստեն ու գնան իրենց գործերով: Սա անընդհատ գործ է, հայրենիքի համար պայքարը հովհանրային անջատումներով չի լինում: Մադրիկ կան այստեղ քանի գիշեր է չեն քնել։ Մենք օր օրի տեսնում ենք, որ հասարակությունն արթնանում է, բայց ավելի արագ պետք է արթնանա։ Սա հանրության ակցիան պետք է լինի, ոչ թե իշխանության»:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաներ, փակվել են մի շարք փողոցներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular