ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները սարսափած են, որ ալիքը գնալով մեծանում է, դա է վկայում ոստիկանների լկտի պահվածքը. Լևոն Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես նկատում եմ, որ կա վճռական տրամադրված հայրենասեր հայրենակիցների մի հոծ խումբ, որոնք պատրաստ են մեր երկիրը փրկել այս թուրքահպատակ իշխանություններից։ Այդ առումով դրական է ամեն ինչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։ 

Անդրադառնալով ոստիկանական ուժերի կողմից կիրառված գործողություններին՝ Քոչարյանը նշեց․  «Այսօր տեսանք ոստիկանական ուժերի բիրտ, ոչ համաչափ և լկտի պահվածքը, սա ցույց է տալիս, որ իշխանությունները սարսափած են, հասկանում են, որ ալիքը գնալով մեծանում է։

Իրենք, վերևներում, միգուցե ամեն ինչի պատրաստ լինեն, բայց չեմ կարծում, որ ոստիկանները ամեն դեպքում կգնան նման քայլերի»,- նշեց նա՝ հավելելով, որ դա կախված է նաև հավաքվածների վճռականությունից, բազմամարդությունից։

Քոչարյանը նշեց, որ իշխանությունները փորձում են վախ սերմանել մարդկանց մեջ։

«Փորձելու են ուժ ցույց տալ, մենք էլ՝ պետք է մեր վճռականությունը ցույց տանք։ Ի վերջո, իրենք աշխատում, պայքարում են մի հոգու, մի դավաճանի աթոռի համար, իսկ մենք երկրի համար, մենք մտածելու բան չունենք, իրենք պետք է մտածեն»։

Հարցին՝ փողոց դուրս եկած քաղաքացիների քանակը բավարար կլինի իշխանափոխություն իրականացնելու համար, Լևոն Քոչարյանը ասաց․«Ինձ թվում է դեռ առջևում է, մեզ պես մտածող ահագին մարդիկ կան, որ դեռ պետք է փողոց դուրս գան, ամեն մեկը պետք է հասկանա, որ հենց իրենից է կախված»։

Երկրորդ նախագահի որդին հավելեց, որ քաղաքցաիական բախումների վտանգ չի տեսնում, կարծում է՝ արհեստական օրակարգ են փորձում մտցնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular