ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանները ասացին՝ գիտենք, որ պատգամավոր եք, բայց բերման ենթարկելու հրաման ենք ստացել․ Արամ Վարդևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ մեզ մոտեցան ոստիկաններ, որոնցից երկուսը որոշեցին բերման ենթարկել նաև ինձ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Վերջինիս կարծիքով այդ երկու ոստիկանները առնչություն չունեին ոստիկանական համակարգի հետ։

«Այդ ոստիկաններից մեկը, հավանաբար անձրևի պատճառով սայթաքեց ընկավ, ես ևս ընկա, այդ պահին ասացի՝ բա ամոթ չէ, և այդ երկու ոստիկանները ասացին՝ ի՞նչն է  ամոթ, քեզ բերման ենք ենթարկում։ Մեքենայի մեջ ասացի, որ հանցանք են գործում, քանի որ պատգամավորի են բերման ենթարկում, իսկ նրանք պատասխանեցին՝ պարոն Վարդևանյան գիտեն, որ դուք պատգամավոր եք, բայց հրաման են տվել։ Կարճ ժամանակ անց ոստիկանների հրամանատարը եկավ ու խնդրեց ինձ դուրս գալ, պարզվեց իրենք էլ չգիտեին՝ ես ինչ եմ անում այդ մեքենայի մեջ ու քաշելով հանեցին մեքենայից»,- ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, որ նման դեպք տեղի է ունեցել նաև պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ։

Վարդևանյանը անդրադարձավ նաև ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ կիրառած գործողություններին՝ նշելով, որ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդում է ներկայացրել այդ դեպքի կապակցությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular