ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Ռուսաստանը թույլ չի տա Բաքվին խաթարել տարածաշրջանի կարգավորման գործընթացը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ  այն բանից հետո, երբ Ռուսաստանը հաջողությամբ կավարտի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, նրա ազդեցությունն ու հեղինակությունը ղարաբաղյան հակամարտության գոտում զգալիորեն կաճի։ Այդ մասին  REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, «Ժողովրդի ձայնը» (Հայաստան) փորձագիտական ​​ակումբի անդամ Արման Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոշտ հայտարարություններ էր արել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ։

«Կարծում եմ, որ Ալիևի նման հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին։ Սա կառուցողականություն չի ավելացնում Ռուսաստանի միջնորդությամբ հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման եռակողմ գործընթացին։ Սակայն Ալիևը քաջ գիտակցում է, որ այս եռակողմ գործընթացի խարխլումը կարող է Բաքվին բարդ դրության մեջ դնել, և Մոսկվան բազմիցս է հասկացրել, որ թույլ չի տա նման դրսևորումներ։ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են տեղ-տեղ հակառուսական խաղ խաղալ տարածաշրջանում, սակայն քաջ գիտակցում են, որ դժվար է լինելու շրջանցել ռուսական շահերը։ Կարծում եմ, որ Ալիևն այսօր, հաղթանակի էյֆորիայի տակ, ոչ լրիվ կոռեկտ հայտարարություններ է անում Ռուսաստանի մասին, մինչդեռ Մոսկվան զբաղված է ուկրաինական ուղղությամբ։ Բավական է հիշել Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը ռուսական ռազմական գերատեսչության մասին։ Վստահ եմ, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հաջող ավարտից հետո իրավիճակը կտրուկ կփոխվի նաև մեր տարածաշրջանում։ Ռուսաստանի հետ հաշվի կնստեն առավելագույն չափով, իսկ սադրանքները կզրոյացվեն»,- ասել է Արման Ղուկասյանը։

Քաղաքագետն ընդգծել է, որ Ռուսաստանը բազմիցս է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակելու իր հանձնառության մասին, մինչդեռ Ֆրանսիան և ԱՄՆ-ն տորպեդահարում են այդ գործընթացը։ Թվում է, թե ներկա պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն ավելի շատ կախված է Արևմուտքից, որը չի ցանկանում կառուցողական դիրքորոշում որդեգրել։ Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, ապա պետք է նշել, որ Բաքվից բազմաթիվ նման հայտարարություններ հնչելուց հետո էլ Երևանը բազմիցս լռել է, և չի բացառվում, որ այս անգամ էլ լինի ինչ որ անորոշ պատասխան կամ այն ընդհանրապես չլինի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular