Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ.Անհաղթ փողոցի թիվ 8, 10, 12, 14, 16, 18 հասցեների բազմաբնակարան շենքերի, Գոգոլի փողոցի թիվ 26/2, 3, 5 բազմաբնակարան շենքերի, Գոգոլի փողոցի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ նույն օրը ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր և Այգեպար գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: