ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը չի կարող հրաժարական չտալ, երևանցին փողոցում է, ամեն ինչ ավարտված է․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում այս պահին մոտ 20 նման երթ է տեղի ունենում, ժողովուրդը փողոց է իջել, երևանցին փողոցում է, հայաստանցին փողոցում է։ Այս մասին երթի ընթացքում հայտարարեց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Ինչքան ուզում եք ձերբակալեք, ինչքան ուզում եք բերման ենթարկեք, ինչքան տանում են, մեր թիվը կրկնապատկվում է, ոստիկանության ուժերը չեն հերիքելու, Նիկոլին հեռացնլու բանաձևը սա է»,- ասաց նա։

Սաղթելյանը ասաց, որ պարալիզացնելու են քաղաքը՝ իշխանություններին ցույց տալու, որ իրենք այլևս չունեն իշխանություն։

«Մարզերից Երևան եկող մի քանի մայրուղիներ փակ են, ոստիկանները պետք է հասկանան, որ չեն կարողանալու Նիկոլին պահեն, Երևանը փողոցում է, շարունակելու ենք ցույցերը այնքան մինչև ծնկի բերենք, Փաշինյանը չի կարող հրաժարական չտալ, ամեն ինչ ավարտված է»։

Նշենք, որ երթի մասնակիցները տեսնելով իրենց դիմաց կուտակված ոստիկանական ուժերին, անմիջապես փոխեցին երթի ուղղությունը դեպի Հյուսիսային պողոտա։

Հիշեցնենք,որ Երևանում վաղ առավոտից կրկին սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:

Մայիսի 2-ից ընդդիմությունը սկսեց ահնհազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular