ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արջի ծառայություն Փաշինյանի համար. Բաքուն կրկին մեղադրում է Հայաստանի զինված ուժերին սահմանին կրակելու մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ կիրակի՝ մայիսի 1-ին, «Tsargrad.tv»-ն արդեն հայտնել էր հայության շրջանում քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիաների նախօրեին Ադրբեջանի սադրանքի մասին։ Ըստ Ադրբեջանի՝ հայերը կրակում են սահմանին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր հայ զինվորների կողմից սահմանին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի մեղադրանքները։

Երկուշաբթի օրը՝ մայիսի 2-ին, իրավիճակը կրկնվել է։ Երևանում բողոքի ցույցերը թևակոխել են ակտիվ փուլ, և հակառակորդը, ըստ երևույթին, որոշել է իր հերթական սադրանքով «օգնել» Լեռնային Ղարաբաղը զիջելուն պատրաստ Նիկոլ Փաշինյանի ռեժիմին։ Բաքվում կրկին հայտարարել են սահմանին կրակոցների մասին, իբր հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է, այն գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ», - հայտարարել են հայկական ռազմական գերատեսչությունում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular