ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն գնալով ավելի ակնառու է ակնարկում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին ակնարկների օգնությամբ ձգտում է ամրապնդել իր դիրքերը Ղարաբաղի շուրջ բանակցություններում։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։

«Ալիևի հայտարարությունների տոնայնությունը նորություն չէ, Ադրբեջանում Հայաստանի մասին այդպես են խոսում, և արդեն մեկ տարուց ավելի է խոսում են այդ մասին։ Տարածքային ամբողջականությունը չճանաչելու մասին հայտարարությունն այն հայտարարությունների զարգացումն է, որ արվել են նախկինում։ Այդ թվում Սյունիքի մասին։ Պարզապես ավելի վաղ հնչում էին ակնարկների տեսքով, իսկ հիմա հնչում են ավելի բաց տեսքով։ Այստեղ Ադրբեջանի տրամաբանությունն այն է, որ եթե Հայաստանը կարծում է, որ կա ԼՂ կարգավիճակի խնդիր, իսկ Ադրբեջանը ելնում է նրանից, որ նման խնդիր չկա, և Ղարաբաղը պարզապես, առանց վերապահումների, Ադրբեջանի տարածք է, բայց փոխարենը Բաքուն, ի պատասխան նման դիրքորոշման, ձևավորում է իր դիրքորոշումը, ըստ որի` չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եվ առայժմ ոչ թե բառացիորեն հավակնում է, այլ ակնարկում է Հայաստանի  նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Կարևոր է, թե կոնկրետ ինչի՞ մասին է ակնարկում, քանի որ մինչ այժմ այդ տարածքային պահանջները հստակորեն չեն ասվել։ Ավելի ու ավելի թափանցիկ ակնարկների այս ամբողջ շղթան կարելի է մեկնաբանել որպես ղարաբաղյան հարցում իրենց բանակցային դիրքերն ամրապնդելու ցանկություն»,- ասել է Նիկոլայ Սիլաևը։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին, ելույթ ունենալով Շուշիում կայացած աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում, նա ասել էր, որ Երևանը և Զանգեզուրը (Սյունիք) ադրբեջանական հողեր են, և Երևանը 1918 թվականին Ադրբեջանի կողմից «նվիրվել» է Հայաստանին, իսկ 1920 թվականին Զանգեզուրն անհիմն պոկվել է Ադրբեջանից խորհրդային իշխանությունների կողմից և տրվել Հայաստանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular