ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետո՞ ինչ, բերման են ենթարկել, մի քանի ժամից բաց կթողնեն. Կարին Տոնոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաղրամյան պողոտայում ուսապարկերով ակցիայի ժամանակ բերման ենթարկեցին Համախմբման անդամներ Մենուա Սողոմոնյանին, Էդգար Ղազարյանին, Ավետիք Չալաբյանին, Կարինե Յարմալոյանին և ակցիայի այլ մասնակիցների։ Նրանց նախ թույլ չտվեցին իրականացնել իրենց ակցիան` պարզաբանելով, որ տարածքը աղտոտում են, հասարակակական կարգ են խախտում։ 

Մասնակիցները ԱԺ-ի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների նկարներով ուսապարկեր էին պատրաստել և պատրաստվում էին դնել ԱԺ-ի դիմաց։ Ոստիկանությունը նախ թույլ չտվեց փողոցն անցնել, քանի որ փողոցի անթույլատրելի մասով էին անցնում, ապա տարածքը աղտոտելու համար բերման ենթարկեց նրանց Արաբկիրի բաժին` ոմանց քաշքշելով բարձրացրին ավտոբուս։ 

«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանի խոսքով՝ պայքարի ընթացքում ամեն բան էլ կարող է պատահել, նորմալ է.

«Ես իրենց հետ չեմ եղել, ակցիան մեր երիտասարդական թևն է արել: Հետո՞ ինչ, պետք է բերման էլ ենթարկեն, բերման են ենթարկել, մի քանի ժամից բաց կթողնեն: Մենք գիտենք, թե պայքարի ընթացքում ինչերի միջով պետք է անցնենք և պատրաստ ենք այդ ամենին, միայն թե հասնենք մեր նպատակին»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով այլևս հրապարակ չգնալու մասին իր հայտարարությանը՝ Տոնոյանը նշեց.

«Հրապարակ օրաթերթը սխալ ինֆորմացիա է տարածել: Ես ոչ թե ասել եմ, որ այլևս չեմ գնալու հրապարակ, այլ ասել եմ, որ գիշերները չեմ գնում այնտեղ և, կարծում եմ, դա նորմալ է»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular