Դոլարի փոխարժեքը երկարատև անկումից հետո այսօր մի փոքր թանկացել է. եվրոն կայուն է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է 450.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 473.51 դրամ (աճել է 0.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 563.40 դրամ (նվազել է 1.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.51 դրամ (աճել է 0.17 դրամով):