ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրիմինալիտետի հետ կապված Օլեգ «Բակինսկին» և Գոդ Նիսանովը շքանշաններ են ստացել Ադրբեջանի նախագահից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Pravda.ru-ն գրում է, որ ապրիլի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել տասը հոգու «Դոստլուգ» շքանշանով պարգևատրելու մասին ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար։ Սակայն պարգևատրվածների ընտրությունը զայրացրել է հայերին: Նրանց կարծիքով, Բարեկամության շքանշանով պարգևատրվել են նրանք, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստել են Արցախի հարցով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հրահրմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանում առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատեր, գործարար Գոդ Նիսանովի մրցանակին։ Հայկական հրապարակումներում և սոցիալական ցանցերում Նիսանովը հիշատակվում է որպես «ադրբեջանական քարոզչության հովանավոր»։ Սակայն ԶԼՄ-ների հետ այդ գործարարի կապերի մասին կոնկրետ փաստարկներ չեն բերվում։ Միաժամանակ ադրբեջանա-հայկական հակամարտության սրման ժամանակ Նիսանովի առևտրային տարածքներում արգելափակվել էր հայ ձեռներեցների աշխատանքը։ Ամենահայտնի նախադեպը, այսպես կոչված, «ծիրանի պատերազմն» էր, երբ հայ առևտրականները զրկվել էին Նիսանովին պատկանող Ռուսաստանի սննդի ամենամեծ կենտրոններից մեկը հանդիսացող «Ֆուդ Սիթի» շուկայում  աշխատելու հնարավորությունից։

Ավելի վաղ իրավապահ մարմինները ձերբակալել էին բնիկ ադրբեջանցիներից կազմված շորթողների մի հանցախմբի, որոնք տարիներ շարունակ ազատորեն թալանել էին «Ֆուդ Սիթի»-ում աշխատող առևտրականներին։ Ընդհանուր առմամբ, շուկայի շուրջ քրեական հեղինակությունների միջև կատաղի պայքար է ընթանում, և 2014 թվականից ի վեր սպանվել են երեք օրենքով գողեր, ովքեր փորձել էին ենթարկել  «Ֆուդ Սիթի»-ին։

Միևնույն ժամանակ, իրավապահները դժկամությամբ են զբաղվում Նիսանովի հաստատություններում տեղի ունեցող հանցագործությունների հետաքննություներով: Օրինակ «Սադովոդի» շուկայում բացահայտ առևտուր են անում կեղծած ապրանքներով, սակայն այդ հարցով ստուգումներ չեն իրականացվում։ Իրավապահների նման ընտրողականությունը ԶԼՄ-ները կապում են պաշտոնյաների հետ Նիսանովի կապերով։ Օրինակ ձեռնարկատիրոջ ընկերներից մեկն էլ ազգությամբ ադրբեջանցի Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։

Պարգևատրվածների ցուցակի մեկ այլ սկանդալային անուն է Օլեգ Կրապիվինը, ով պաշտոնապես Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսի Կիևի քաղաքային կազմակերպության նախագահն է։ Հանցավոր շրջանակներում նա հայտնի է Օլեգ «Բակինսկի» անունով։ Նա կապված է «Ավդիշա» և «Ժուրավլի» կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության հետ, որոնք 90-ականներին գործում էին Կիևում։ Նրան են վերագրում նաև ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու և Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի հետ սերտ բարեկամությունը։

Բարեկամության շքանշանով պարգևատրվածների ցանկում կան նաև այլ վիճահարույց անուններ, օրինակ Սվերդլովսկի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար, գործարար Շահին Շախլինսկին։ Լրատվամիջոցները նրան կապում են արժույթի «սև շուկայի» հետ։

Նիսանովի ներկայությունը պարգևատրվածների ցուցակում այնքան չափազանց նշանակալի է, որը ևս մեկ անգամ վկայում է, որ նա ոչ միայն բիզնես շահեր ունի։ Ավելին, բիզնեսով զբաղվելը կարող է նույնիսկ Նիսանովի առաջնահերթությունների ցանկի առաջին տեղում չլինել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular