ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չեմ հասկանում այս հավաքների իմաստը և նպատակը. Մգեր Արմենիա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վաստակավոր արտիստ, վերջերս նաև քաղաքական գործիչ Մհեր Մեսրոպյանը (Մգեր Արմենիա) նախորդ տարի ակտիվ կերպով քննադատում էր ընդդիմության բողոքի ակցիաները և, առհասարակ, խորհրդարանական ընդդիմադիր ուժերին՝ պարբերաբար հորդորելով վերջիններիս վայր դնել մանդատները:

Ընդդիմության կողմից մայրաքաղաքում և մարզերում արդեն քանի օր անցկացվող խաղաղ ցույցերին ո՛չ Մեսրոպյանը, ո՛չ նրա ղեկավարած «Ազգի ձայն» կուսակցությունը չեն մասնակցելու.

«Քաղաքական պրոցեսներն անկախատեսելի են, ես չեմ ուզում գուշակություններ անել, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի: Թե՛ խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմությունն իրավասու են կազմակերպելու ակցիաներ, հավաքներ, դա իրենց իրավունքների մեջ է մտնում:

Պարզապես ես չեմ հասկանում այս հավաքների իմաստը և նպատակը: Այս նույն ընդդիմությունը մեկ տարի է աշխատում է ԱԺ-ում, և ես չեմ հասկանում ինչն է պատճառը, որ որոշել են իրենց պայքարը Խորհրդարանից տեղափոխել փողոց»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց երգիչը:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular